Մայիսի 17-ի գիշերը Մասիս քաղաքի Կենտրոնական խաչմերուկում մի խումբ անձանց միջև ծագած վեճն ավարտվեց դանակահարությամբ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվածի վերաբերյալ ժամը 1.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնում էին, որ որովայնի կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը բժշկական կենտրոնում էր։

Դեպքը գարեջրատան մոտ էր եղել։ Ուշ գիշերով ականատես վկաներ հայտնաբերելը հեշտ չէր, բայց դա փորձառու քրեական հետախույզներին չխանգարեց արագ և արդյունավետ գործել։ Օպերատիվ ճանապարհով նախ Ճշտեցին վեճի հնարավոր մասնակիցների շրջանակը, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ անձնական հարցերի շուրջ ծեծկռտուքի ժամանակ տուժողին դանակահարել էր Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 19-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանություն՝ իր հետ բերելով նաև դանակը։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Քննությունը շարունակվում է;