ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու եւս մեկ անձ ոստիկանություն բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Ազատության հրապարակից երկու անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին ծեծի կասկածանքով, հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր»,– ասացին Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման ենթարկեց ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին»։