Մայիսի 17-ին, ժամը 18:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 47-րդ շենքի մոտակայքում ծառը ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ միասին ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։