ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը՝

Գագիկ Ծառուկյան,

Միքայել Մելքումյան,

Իվետա Տոնոյան։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին։ Մայիսի 10-ին, երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց հետո, խորհրդարանը արձակվել էր իրավունքի ուժով։