Microsoft-ը հրաժարվել է ոչ ստանդարտ էկրաններով սարքերի համար Windows 10-ի առանձին տարբերակի մշակումից, իսկ դրա բոլոր թարմացումները կներդնի Sun Valley-ն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով WindowsLatest-ին։

Windows 10-ի նոր տարբերակի մասին տվյալների խոշոր արտահոսքը հաստատում է, որ օպերացիոն համակարգը օգտատերերի ինտերֆեյսի զգալի փոփոխության է ենթարկվելու։

Կփոխվի «Ծանուցումների կենտրոնը», այն սվայփով վերեւ բացվելու հնարավորություն կստանա, ինչը հասանելի կլինի սենսորային էկրան ունեցող համակարգիչների համար։ Sun Valley-ի մյուս առանձնահատկությունը պատուհանների կլորացված անկյուններն են, ինչը Windows-ում դեռ չի եղել։

Windows 10-ի՝ Sun Valley թարմացումը կատարվելու է 2021թ. երկրորդ կեսին, այդ ժամանակ էլ կսկսվի տարբերակի տարածումը օպերացիոն համակարգի օգտատերերի շրջանում։