Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցողը մայիսի 19-22-ը Միգրացիայի, փախստականների եւ ժողովրդագրական հանձնաժողովի հանձնարարությամբ կայցելի Հայաստան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքները ուսումնասիրելու համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է կազմակերպությունը:

«Փոլ Գավանը մայիսի 19-22-ը Միգրացիայի, փախստականների եւ ժողովրդագրական հանձնաժողովի հանձնարարությամբ կայցելի Հայաստան, նրա առաքելության նպատակը «Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետեւանքները» զեկույցի պատրաստումն է: Նախատեսված են նրա հանդիպումները հայ խորհրդարանականների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հավանը, ինչպես նշել են ԵԽԽՎ-ում, նախատեսում է ամռանը նույն նպատակով այցելել Ադրբեջան: