Apple ընկերությունն ազդարարել է երաժշտության վերարտադրման իր սերվիսի կարեւոր թարմացման մասին՝ Apple Music-ում հնարավոր կդառնա երաժշտություն լսել ոչ ի հաշիվ որակի վատացման, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Առաջինը բարձրորակ հնչողություն կստանան Apple Music-ի մի քանի հազար երգեր, իսկ հետագայում lossless-տարբերակ կստանան բոլոր 75 միլիոն տրեկները։

Օգտատերերին հնարավորություն կընձեռեն ընտրելու վերարտադրման որակը՝ կախված միացման արագությունից։ Ձայնը հասանելի կլինի Lossless Audio ձեւաչափով՝ սկսած 16 բիթ եւ 44.1 կՀց CD-սկավառակի որակից մինչեւ Hi-Res առավելագույն որակ՝ 24 բիթով եւ 192 կՀՑ-ով։ Բարձրորակ ձայնի համար կպահանջվեն H1 կամ W1 չիփերով AirPods եւ Beats ականջակալներ։

Ինչպես խոստանում են Apple-ում, lossless-որակով երգեր ունկնդրելու համար օգտատերերը հավելյալ վճարում չեն կատարի. Ռուսաստանում մեկ ամսվա բաժանորդագրման գինը կմնա 169 ռուբլու մակարդակին։ Նորությունը կթողարկվի արդեն հունիսին։