Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ մայիսի 22-ին կանցկացնի «Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միջոցառումը նվիրված կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցում ԱՄՆ դերին։ Ֆորումը տեղի կունենա հիբրիդային ձևաչափով․ ներկա կգտնվեն Հայաստանյան փորձագետներ, իսկ ԱՄՆ փորձագետները կմիանան տեսաուղերձների միջոցով։

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի կունենա քննարկում տարածաշրջանում Թուրքիայի դերի, հայ-թուրքական հարաբերությունների և դրանց ապագայի վերաբերյալ։

Փորձագետների թվում են՝

Սուրեն Սարգսյան- «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ի հիմնադիր,

Թոմաս դե Վաալ- «Քարնեգի հիմնադրամ»-ի ավագ գիտաշխատող,

Փոլ Սթրոնսկի- «Քարնեգի հիմնադրամ»-ի ավագ գիտաշխատող։

Էդուարդ Աբրահամյան- Լեսթերի համալսարանի գիտաշխատող,

Ռուբեն Մելքոնյան- ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետի դեկան,

Վարուժան Գեղամյան- Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս, և այլն։

Ֆորումի աշխատանքային լեզուն հայերենն է։

Ֆորումին մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, քանի որ մասնակիցների թիվը սահմանափակ է»: