Մայիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա. Յու. Ռուդենկոն ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լեւիին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: