Քիչ առաջ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները Վանաձոր քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի հետնամասում հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դին փրկարարները հատուկ ճոպանների միջոցով պատգարակով դուրս են բերել նշված վայրից։

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է՝ մահացածը Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած Վանաձորի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Մուրադյանն էր։ Փաստի առթիվ Տարոնի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և դատական բժիշկը։