Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն են քննարկել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

«Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: