Սինգապուրը նախատեսում է մինչ օգոստոսի սկիզբը ամբողջ մեծահասակ բնակչությանը պատվաստել կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ դոզա պատվաստանյութով, հաղորդում է Reuters-ը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Սինգապուրի 5,7 միլիոն բնակիչներից շուրջ երկու միլիոն մարդ ստացել է առնվազն մեկ դոզա: Ըստ իշխանությունների, մոտ 1,4 միլիոնը ավարտել են բուժման ամբողջ ընթացքը երկու դեղաչափերով:

«Ընդմիջումը վեցից ութ շաբաթ դարձնելը թույլ կտա առաջին չափաբաժնով ավելի շատ մարդկանց պատվաստել, եւ այդ դեպքում նրանք որոշակի պաշտպանություն կստանան»,- ասել են առողջապահության նախարարությունում:

Նույն մոտեցումն օգտագործվել է նաեւ մյուս երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Սինգապուրում ընդմիջումը երեք-չորս շաբաթ է:

Սինգապուրը թույլատրել է նաեւ 12-15 տարեկան երեխաների համար Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութի օգտագործումը` ավելի շատ խմբերի պաշտպանությունն ընդլայնելու համար:

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, թե տվյալները վկայում են, որ երիտասարդների պատվաստանյութը «բարձր արդյունավետություն է ցուցաբերել չափահաս բնակչության շրջանում»՝ հավելելով, որ դրա անվտանգության պրոֆիլը համապատասխանում է նաեւ մեծահասակներին:

Սինգապուրը նախատեսում է այս տարի ավարտել պատվաստումների իր ծրագիրը՝ պայմանով, որ մատակարարումները ժամանակին կարվեն: