ԱՄՆ-ն արձակել է Տիեզերական ուժերի համար հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող արբանյակ, որն արժե 1 միլիոն դոլար, հաղորդում է AP-ն:

Դա տիեզերական դիրքավորման ինֆրակարմիր արբանյակների այդ շարքի հինգերորդ արբանյակն է: Այդ առաջադեմ տիեզերական սարքերը կոչված են փոխարինել վաղուց գոյություն ունեցող դիտարկման արբանյակները Պաշտպանական աջակցության ծրագրի շրջանակում:

United Launch Alliance-ը երկինք է ուղարկել Atlas V-ն Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից:

Թռիչքը հետաձգվել է մեկ օրով վերգետնյա սարքավորման ջերմաստիճանի սենսորի անսարքության պատճառով:

Lockheed Martin-ը կնքել է 1,86 միլիարդ դոլարի չափով պայմանագիր այդ եւ հաջորդ արբանյակների համար, որոնց արձակումը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի: Դրանք նախատեսված են 36 000 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր դուրս գալու համար: