Եգիպտոսն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերին առաջարկել է հրադադարի պայմանագիր կնքել հինգշաբթի՝ մայիսի 20-ին: Այդ մասին հայտնել է իսրայելյան հեռուստատեսության 12-րդ ալիքը՝ հղում անելով պաղեստինյան աղբյուրներին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ առաջարկը ստացվել է «մասնավոր ալիքներով»: Նշվում է, որ Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունն, իբրեւ, համաձայնություն է տվել առաջարկին, երբ իսրայելյան կողմից պատասխան դեռեւս չի ստացվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: