«Ադեկվադ» միաբանության անդամները քիչ առաջ ակցիա իրականացրեցին Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ։ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի շենքի  վրա պատկերվեց «Antinikol V» գրությունը։

Նշենք, որ նմանատիպ ակցիա ժամեր առաջ իրականացվել էր կառավարության շենքի մոտ, ինչից հետո բերման ենթարկվեց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր- Նակալյանը:

Նշենք, որ Կոնստանտին Տեր- Նակալյանն արդեն ազատ է արձակվել, այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«#antinikol V պրեպարատի կլինիկական փորձարկումները ցույց են տալիս, որ այն հարուցիչի մոտ ջղաձգումներ է առաջացնում և ոչ ադեկվատ վարքագիծ: Ըստ այդմ՝ միացե՛ք, պատվաստվեք նիկոլիզմի դեմ:
Ես արդեն տուն եմ հասնում, շնորհակալություն բոլոր անհանգստացողներին»: