Google-ն ամռանը Նյու Յորքում իր առաջին մանրածախ խանութը կբացի: Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խանութում ներկայացված կլինի Google-ի արտադրանքի լայն տեսականի, այդ թվում՝ Pixel սմարթֆոններ, Nest դիսփլեյներ, Fitbit սարքեր, Pixelbook էլեկտրոնային գրքեր: Հաճախորդները նաեւ կկարողանան առցանց գնումներ կատարել եւ ապրանքներ վերցնել Google Store-ից:

Google-ը մասնագիտանում է ինտերնետում նախագծերի եւ ծառայությունների մեջ եւ ներկայումս Alphabet Inc.-ի դուստր ձեռնարկությունն է հանդիսանում: