Չինաստանի Ցինհայ նահանգում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին ուրբաթ հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Սինին քաղաքից 385 կմ հարավ-արեւմուտք, որտեղ բնակվում է ավելի քան 760 հազար մարդ: Օջախը եղել է 10 կմ խորության վրա:

Ցինհայը Չինաստանի ամենաքիչ բնակեցված շրջաններից է: Այդ ցուցանիշով նահանգը երկրորդ տեղն է զբաղեցնում Տիբեթի ինքնավար շրջանից հետո: