Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում կշարունակվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով նիստը: Նախորդ նիստերը հետաձգվել էին Գեւորգյանի հիվանդության եւ անձամբ դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով:

Ավելի վաղ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին խնդրել էր մայիսի 25-ին նիստ չնշանակել, քանի որ մինչ այդ իր պաշտպանյալը կարող էր չապաքինվել: Դատավորն անտեսեց խնդրանքը եւ նիստը հետաձգեց մինչեւ հունիսի 4-ը: Դեռ հայտնի չէ` նիստը կկայանա, թե ոչ: