Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 22-ին բողոքի ակցիա էին իրականացրել դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց։

Ակցիայի ընթացքում բախումներ էին տեղի ունեցել մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, ոստիկաններից մեկը վնասվածք էր ստացել։