Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տիկնոջ՝ Ասմայի հետ չորեքշաբթի մասնակցել է  արաբական հանրապետության նախագահի ընտրություններին։ Պետության ղեկավարի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ նախագահական զույգը քվեարկել է  մոտավորապես ժամը 10.00-ին Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա քաղաքի ընտրատեղամասում։

56-ամյա Ասադը հաղթել է նախագահական ընտրությունները 2014թ.՝ ստանալով քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 88,7 տոկոսի աջակցությունը։ Ասադը Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության գլխավոր քարտուղարն է, որը Դամասկոսում իշխանության ղեկին է 1963 թվականից։

Նրա հետ միասին նախագահի պաշտոնի համար պայքարում են սոցիալիստ-յունիոնիստների կուսակցությունից պատգամավոր Աբդալա Սալում Աբդալան եւ հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրաին։ Նախագահի լիազորությունները յոթ տարով են։