Իրանական կողմը համաձայնագրի մասնակից երկրների հետ համաձայնեցրել է դիրքորոշումները միջուկային գործարքի վերաբերյալ։  Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք «5+1» երկրների հետ համաձայնեցրել ենք դիրքորոշումները կարեւոր եւ հիմնական հարցերի վերաբերյալ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը պետք է  առաջինը լինի, որը կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը»։ «Հենց մենք տեսնենք, որ ԱՄՆ-ը դա անում է, ինքներս կվերադառնանք պարտավորությունների կատարմանը»,- ասել է Ռոհանին։

Միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները սկսվել են ապրիլի սկզբին Վիեննայում։ Երեք աշխատանքային խմբերում ներգրավված փորձագետները մշակում են գալիք պայմանավորվածության տեքստը՝ նախնական տեսքով Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարումը վերսկսելու նպատակով՝ Թեհրանի դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների չեղարկում (եւ ԱՄՆ հետագա վերադարձը գործարք) եւ Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարում։ ԳՀՀԾ մասնակից պետությունների ներկայացուցիչները առանձին խորհրդակցություններ են վարում ԱՄՆ պատվիրակության հետ։ ԱՄՆ-ը այդ համաձայնագրից դուրս էր եկել 2018թ., բայց հիմա մտադիր է վերադառնալ դրան։ Ուղիղ բանակցություններ ամերիկյան էմիսարների եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ Վիեննայում առայժմ չեն ընթացել։