Հաստատումն արդեն կա, բայց որոշումը կկայացվի միայն ընտրություններից հետո: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  նշեց <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝  խոսելով իր՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին:

Լրագրողի ճշտող հարցին՝ ամերիկյան կողմից հաստատում արդեն կա, մնում է, որ ինքը որոշի՞, Մակունցը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հարցին կանդրադառնան ընտրություններից հետո: