Հայկական հեռուստաալիքների անկախությունը նվազել է նրանց ֆինանսական վիճակի պատճառով: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում 2020թ․ ՀՌՀ-ի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի ներդրված արտակարգ դրության պատճառով հեռուստաալիքների սեփական եկամուտները զգալիորեն կրճատվել են, ինչը նրանց գոնե մի մասին ֆինանսական կախվածության մեջ է գցել տարբեր քաղաքական ուժերից: «Ակնհայտ է, որ գումարները, որոնք նրանք ստանում են այդ ուժերից, ոչ մի կերպ հաշվի չեն առնվում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ արտակարգ իրավիճակներում ժողովրդավարական արժեքները դժվար է պաշտպանել»,- միաժամանակ խոստովանեց Հակոբյանը: