Իրանը ինտելեկտուալ ընկերությունների պատվիրակություն կուղարկի Հայաստան: Mehr-ը հայտնում է, որ Իրանի գիտության ու տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահի միջազգային համագործակցության վարչությունը Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ կազմված իրանական ընկերությունների ներկայացուցիչներից:

Պատվիրակությունը կգլխավորի այս ոլորտում հայ-իրանական կապերի ընդլայնման գերատեսչության պետը: Պատվիրակությունը Հայաստան կայցելի հունիսի 28-ից հուլիսի 1-ը:

Նախատեսվում է, որ իրանական պատվիրակությունը կմասնակցի իրենց հայ գործընկերների հետ երկրորդ հանդիպմանը, հանդիպում կանցկացնի Հայաստանի տնտեսական պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ կայցելի երկրի արդյունաբերական ենթակառուցվածք:

Հայկական շուկան իրանական գիտակրթական եւ ստեղծագործական ընկերություններին ընդունելու բարձր կարողություն ունի, եւ Հայաստանի հետ առեւտրային փոխանակումները կարող են արդյունավետ դեր ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

2021 թվականի փետրվարի կեսին Իրանը Հայաստան էր ուղարկել իր տեխնոլոգիական պատվիրակությանը՝ բաղկացած 30 իրանական ինտելեկտուալ ընկերությունների ներկայացուցիչներից: