ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուրանի հարստացման Իրանի ծրագիրը համարել է «բավականին տագնապալի»: Financial Times-ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ Իրանը հարստացնում է ուրանը մաքրության այն աստիճանի, որին «միայն ռումբ արտադրող երկրները կարող են հասնել»:

 «Ուրանի հարստացումը 60 տոկոսով լուրջ բան է. միայն ռումբ արտադրող երկրներն են հասնում նման մակարդակի», - ասել է Գրոսին: Նրա խոսքով՝ Իրանի «ինքնիշխան իրավունքն» է՝ զարգացնել սեփական ծրագիրը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ նման մակարդակը (ուրանի հարստացման) «զգոնություն է պահանջում»:

Գրոսին նշել է, որ Իրանի կողմից ձեռնարկված միջոցառումների մեծ մասը կարելի է համեմատաբար հեշտությամբ չեղարկել, սակայն ավելացրել է, որ անցկացված հետազոտությունների եւ նախագծումների մակարդակը խնդիր է հանդիսանում: «Հնարավոր չէ ջինին նորից մտցնել շշի մեջ», - ասել է նա: «Իրանական ծրագիրը ավելի է բարդացել, ուստի անհնար է գծային վերադարձ 2015 թվականին: Դուք կարող եք այնպես անել, որ նման գործունեությունը չգերազանցի 2015 թվականի պարամետրերը»: