Հայաստանում մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222409 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1072615 վերջին մեկ օրում` 3503 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4649 պացիենտ. Մեկ օրում նվազել է 173-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 212265 անձ` վերջին մեկ օրում 308 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4416 է: