Kia  ընկերությունը հրապարակել է 5-րդ սերնդի նոր Sportage քրոսովերի լուսանկարները, հաղորդում է Motor-ը:

Ընկերությունը պատմել է, որ նոր քրոսովերը ստացել է ռադիատորի մգեցված ճաղավանդակ, իսկ հետեւի լուսարձակները միավորված են լուսավորվող գծով:

Սրահում հայտնվել է թեթեւ ճկված պանել, որը միավորում է թվային սարքերը եւ մուլտիմեդիոն համակարգի էկրանը:

նոր Sportage-ը կառուցված է նույն պլատֆորմի վրա, ինչը որ Hyundai Tucson-ը:

Նախնական տվյալներով՝ քրոսովերը կստանա բենզինային եւ դիզելային վառելիք 1,6 լիտր ծավալով:

5-րդ սերնդի Kia Sportage-ի արտադրությունը Հարավային Կորեայում կսկսվի հունիսից, իսկ հուլիսին պրեմիերայից հետո կհայտնվի տեղական շուկայում: Նորույթն արդեն սպասում են նաեւ Ռուսաստանում: