Յոթ արջ ինչ-որ կերպ մտել է լողավազաններով, բացօթյա սեղաններով եւ թենիսի խաղադաշտով հանգստյան համալիր: Դատելով ցանցում տարածված տեսանյութից՝ արջերը հիանալի ժամանակ են անցկացնում, փոխանցում է Nat-geo-ն:

Կադրերում երեւում է, որ առնվազն երկու արջ քայլում է թենիսի կորտերում, իսկ մի քանիսը շրջում են լողավազանի շուրջ: Տեսահոլովակի գլխավոր հերոսը երեխաների լողավազանում հովացող արջն էր: Ինչ-որ պահի նա ձանձրանում է դրանից եւ որոշում լավելի խորը լողալ, ինչով հրահրում է ընկերոջը ցատկել իր մեջքի վրա:

Արջուկների երեկույթը տեղի է ունեցել Թենեսի նահանգի Great Smokey Mountains ազգային պարկում գտնվող Chalet Village համալիրում: Թե որքան է տեւել երեկույթը եւ ինչպես է այն ավարտվել, չի նշվում: