Ընթացիկ բանակցությունները Վիեննայում իրանական միջուկային գործարքի վերագործարկման շուրջ կարող են բանակցությունների վերջին փուլը դառնալ, եթե առանցքային խնդիրները լուծվեն: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է Tasnim-ը:

Ըստ նրա՝ առանցքային հարցերի լուծումը կարող է Վիեննայում ընթացող բանակցությունները դրանք վերջին փուլի վերածել: Նա նաեւ նշել է, որ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններն առաջընթաց են գրանցել երեք աշխատանքային խմբերում, որոնք զբաղվում են միջուկային հարցերով, պատժամիջոցների վերացմամբ եւ համաձայնագրի իրագործման մեխանիզմներով՝ հավելելով, որ բանակցությունները հասել են «առանցքային հարցերի լուծման» փուլին:

Խաթիբզադեն շեշտել է, որ որպեսզի բանակցություններն արդյունքը տա, ԳՀՀԾ-ի հետ կապված բոլոր պատժամիջոցները եւ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցները պետք է վերացվեն:

Միացյալ Նահանգները ԳՀՀԾ-ից դուրս էին եկել 2018-ին եւ վերականգնել էին այդ համաձայնագրով չեղարկված տնտեսական պատժամիջոցները: Ի պատասխան՝ Թեհրանը կասեցրել էր համաձայնագրով նախատեսված իր մի շարք պարտավորություններ: