Տարվույս ունիս 1-ին, Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ տիար Անդրե Կիսաջեկյանը Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում ունեցան մայրաքաղաք Բրազիլիայի ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ:

Բրազիլիայի թեմից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ, օրեր առաջ Անդրե Կիսաջեկյանը առաջնորդ սրբազան հոր հետ պատրաստելով անհրաժեշտ փաստաթղթերը հայաշատ Սան Պաուլոյից մեկնել էր մայրաքաղաք Բրազիլիա՝ հանդիպելով կառավարական թիմի մի շարք անդամների հետ:

Հանդիպումը տեղի ունեցավ zoom տարբերակով, քանի որ երկրում համավարակի շատ վատ տեսքը դեռևս պահպանվում է: Պահը կարևոր էր. առաջին անգամ մանրակրկիտ կերպով պետք է ներկայացվեր Հայոց Ցեղասպանության ճանաչմանը ուղղված շատ ու շատ մանրամասներ: Շատերիս է հայտնի, որ Հայոց Ցեղասապանության դառը հետևանքներից մեկը եղավ, որպեսզի շատ ու շատ հայեր իրենց հայրական տները լքելով հայտնվեն օտարության մեջ: Հայության մի զգալի մաս էլ իր առաջին ծիլերը գցելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հողում՝ զարգացման և ճանաչման մեծ գնահատանքի արժանացավ: Այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ գիտի թե ով է հայը, որն է նրա աշխատանքի գրավականը, ինչ է արել հայը բրազիլական պետության զարգացման գործում:

Հանդիպաման սկզբում Նարեկ սրբազանը Լուիզ Ֆուքսին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը հայ-բրազիլական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին առաջարկեց մոտիկից ծանոթանալ 100 և ավելի տարիներ առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայ ժողովորդի զանգվածային բնաջնջմանը ուղղված թուրքական վայրագություններին՝ խոստանալով վերջինիս, թե ինքը նույնպես կհամոզվի, որ այդ ժամանակ տեղի է ունեցել դարի ողբերգությունը: Նարեկ սրբազանը անդրադարձավ նաև Արցախյան վերջին պատերազմի օրերին գերևարված հայորդիների հրատապ հարցին՝ խնդրելով որպեսզի վերջինս առաջարկություններով հանդես գա Բրազիլական կառավարության կոնգրեսում:Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին հրավիրեց միասին մեկնել Հայաստան՝  նրան ծանոթացնելու Մայր Հայրենքիում ապրող հայությանը, ճանաչելու Հայաստանի մշակույթին՝ նպատակ ունենալով ամրացնելու երկու ժողովուրդների միջև երկար տարիներ ստեղծված ազնիվ և հոգևոր բարեկամությունը:

Մեծ գնահատանքի է արժանի նաև Անդրե Կիսաջեկյանի կատարած աշխատանքը  բրազիլահայ գաղութի կյանքում, նա իր անձնական ուշադրության և հոգածության տակ է պահում հայությանը վերաբերող կենսական նշանակություն ունեցող բազմապիսի հարցեր: Անդրե Կիսաջեկյանի անձնական միջոցներով առ այսօր տարրաբնույթ օգնություններ են ուղղվում դեպի Մայր Հայրենիք և դեպի Մայր Եկեղեցի:Արցախյան պատերազմի  ցավալի օրերին Անդրե Կիսաջեկյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում համախմբելով մեծաթիվ հայերի բողոքի ձայն բարձրացվեց թուրքական դեսպանատան առջև, ինչպես նաև հումանիտար մեծ օգտակարություն բերեց Արցախահայությանը: Այս հանդիպման ժամանակ նա իր բողոքի խոսքով ներկայացրեց, որ աշխարհը ինչպիսի անտարբերություն է ցուցաբերում այսքան հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում հայության հետ:

Այս ծրագրի իրականցման գործում մեծ դեր ունեցավ նաև բրազիլահայ բժիշկ-պրոֆեսոր Սերժիո Հոթոթյանը:

Աստվածային շնորհով ենք լցված, որ այս նախաձեռնությունը անպայման կպսակվի արդարությամբ՝ հետագա ժողովուրդների կյանքում կանխելով նման չարիք և ոճրագործություն: