2021 թվականին ՀՀ իշխանությունները մտադիր են կառուցել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու 46-կիլոմետրանոց հատվածը: Այս մասին ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նրա խոսքով՝ շինարարությունը կսկսվի Երեւանից Գյումրի հատվածից: «Ավելի ճիշտ՝ Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածներից: Որպեսզի բնակչությունն ավելի արագ կարողանա օգտվել Երեւանի եւ Գյումրիի միջեւ ճանապարհից, նախ կկառուցեն մեկ կողմը, այսինքն՝ երկու գիծ, իսկ հաջորդ տարի՝ երկրորդ կողմը՝ 4 գիծ: Նախագիծը կիրականացվի Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով»,-նշեց Տերտերյանը: