Նավթի համաշխարհային գները հինգշաբթի` հունիսի 3-ին, աճում են, վկայում են աճուրդների տվյալները:

WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.55 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 69.21 դոլարի:

Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.57 տոկոսով՝ հասնելով 71.76 դոլարի մեկ բարելի դիմաց: