Չնայած նրան, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսվել է 2006 թվականին, մինչեւ 2017 թվականը 711 հենարանից տեղադրվել է ընդամենը 17-ը, եւս 35-ի համար բետոն է լցվել: Այս մասին հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով` այս պահին բետոն է լցված ավելի քան 550 հենարանի համար: «Արդեն տեղադրվել է շուրջ 450 հենարան»,- հավելեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ի սկզբանե Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը նախատեսվում էր ավարտել 2018-ի վերջին: Սակայն հարցը ձգձգվեց: Վերջին անգամ նախագիծը հետաձգվել էր 2019 թվականին: Հայտարարվել էր, որ շինարարությունը կավարտվի 2020-ի վերջին: Բայց...