Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Փարլին ցավակցական ուղերձ է հղել Բուրկինա Ֆասոյին երկու ահաբեկչական հարձակումների հետեւանքով քաղաքացիների մահվան առնչությամբ եւ Փարիզի պատրաստակամությունը հայտնել ահաբեկչության դեմ պայքարի աջակցության հարցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցավակցություն եմ հայտնում խաղաղ քաղաքացիների ընտանիքներին եւ մտերիմներին, որոնք դարձել են Բուրկինա Ֆասոյի հյուսիսում վերջին երկու օրվա ընթացքում կատարված երկու ահաբեկչական գործողությունների զոհը: Ֆրասիան սատարում է Բուրկինա Ֆասոյին. միասին մենք պայքարում ենք ահաբեկչական խմբերի ավերիչ գործողությունների դեմ»,-նշել է նա:

Մինչդեռ Բուրկինա Ֆասոյի հյուսիս-արեւելքում՝ Սոլխան գյուղի վրա ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 160-ի, որոնցից շուրջ 20-ը՝ երեխաներ: