Ավանդույթները հաշվի չառնել չի կարելի: Ավելին,երբ կա ռեսուրս դրանց զարգացման համար: Այս մասին Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կշահագործվի հանքավայրը:

«Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, ապա դա նշանակում է, որ չպետք է այն շահագործել»,-նշեց Քոչարյանը:

Նա խոստովանեց, որ իր համար մինչեւ վերջ պարզ չէ՝ ինչու ոչ բոլոր փաստաթղթերն են հասանելի:

«Չկա որոշակիություն: Որոշակիությունն ու ներդրումային քաղաքականության կանխատեսելիություն»,-նկատեց Քոչարյանը:

Բնակիչները շարունակեցին պնդել՝ արդյոք հաշվի կառնվի ջերմուկցիների կարծիքը, նույնիսկ եթե հայտնվի դրական եզրակացություն: Ավելին, քաղաքի 4 հազար բնակչից 3 հազարը ստորագրել է հանքը չշահագործելու պահանջի տակ:

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց օրինակով. «Երեկ մենք հանդիպել ենք Քաջարանի բնակիչներին: Այնտեղ մեծ մասը հանքի աշխատողներ են: Դա ավանդույթ է: Պատկերացրեք, եթե այնտեղ մենք փակենք հանքն ու քաղաքը կուրորտ դարձնենք: Այսինքն՝ պետք է հաշվի առնվի տեղի բնակիչների կարծիքը: Չի կարելի կտրուկ քայլեր անել՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքը եւ ավանդույթները»:

Նախկին նախագահը հարց ուղղեց , թե ինչպես էր հնարավոր լիցենզիա տալ միջոցառմանը, որը ենթադրում է ամենշաբաթյա պայթյուններ: «Ավելին, երբ չկան ստորերկրյա ջրերի հստակ քարտեզներ չկան: Ձգողականությունը ոչ ոք չի չեղարկել եւ այն ենթակա չէ կառավարության որոշմանը»,-նկատեց նախկին նախագահը: