Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ առաջ աշխատանքից ազատել է գնդերի հրամանատարներ Մեհրաբին եւ Մեղրիին։ Այս մասին հունիսի 8-ին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:

Պատճառն, ըստ Հակոբյանի, այն է, որ վերջիններս հրաժարվել են նրա օգտին քարոզչություն իրականացնել զինծառայողների շրջանում: «Դա ոչինչ չի փոխի Նիկոլի համար, նա կշարունակի սուզվել: Մենք անպայման կվերականգնենք բանակը,պետք է պատրաստ լինենք պատերազմի, որպեսզի պատերազմ չլինի»,- նշել է նա: