Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի հետ տիեզերք թռչելու հնարավորությունն այս շաբաթ օրը աճուրդի կհանվի:

Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավում մի տեղը կշնորհվի ընթացիկ ամսական աճուրդի հաղթողին, որը կավարտվի հունիսի 12-ին եւ հնարավորություն կտա հաղթողին Ջեֆ Բեզոսի հետ տիեզերք թռչել: Ավելի քան 140 երկրներից շուրջ 6000 դիմորդներ պայքարում են տեղի համար, իսկ հայտերը հասնում են 3,5 մլն դոլարի:

Նախկինում Բեզոսը հայտարարել էր, որ New Shepard տիեզերանավի առաջին մարդատար չվերթով իր փոքր եղբոր՝ Մարկի հետ է տիեզերք թռչելու:

«Հինգ տարեկանից ես երազել եմ տիեզերք գնալ»,- Instagram-ում գրել է Ջեֆ Բեզոսը: «Հուլիսի 20-ին ես եղբորս հետ կմեկնեմ այդ ճանապարհորդությանը: Մեծագույն արկած՝ լավագույն ընկերոջս հետ»: