ՌԴ առողջապահության նախարարությունը պատրաստել է համաձայնագիր անծուխ նիկոտինային արտադրանքի արտադրման, ներկրման եւ շրջանառության արգելքի մասին Եվրասիական տնտեսական միության տարածքում, հինգշաբթի, հղում կատարելով փաստաթղթի նախագծին, տեղեկացնում է «Իզվեստիա» թերթը։

Համաձայնագրի նախագծում ընդգծվում է, որ «անծուխ նիկոտին պարունակող արտադրանքը մշակվել է հատուկ, որպեսզի կախվածություն ստեղծվի, իսկ դրա «բաղադրիչները եւ արտածվող նյութերը դեղաբանական իմաստով ակտիվ են, թունավոր, մուտագեն եւ քաղցկեղածին»։

Առողջապահության նախարարությունում հաստատել են փաստաթղթի իսկությունը։ Համաձայնագրի նախագիծը դիտարկման համար կուղարկվի Հայաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այն մտցնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Եթե այն օպերատիվորեն արժանանա բոլոր կողմերի հավանությանը, ապա ուժի մեջ կմտնի արդեն 2022թ. սկզբում, նշել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Սնյուսը ծամվող ծխախոտի տարատեսակ է, անծուխ արտադրանք նիկոտինի չափաբաժին ստանալու համար, դրա վաճառքը Ռուսաստանում արգելված է 2015 թվականից։