Աշխարհում մանկական աշխատանքով զբաղված երեխաների թիվը հասել է 160 միլիոնի, ինչը 8,4 միլիոնով ավելին է, քան վերջին չորս տարում, հաղորդում է Axios-ը:

2020 թվականի սկզբին 63 մլն աղջիկ եւ 97 մլն տղա զբաղվել է մանկական աշխատանքով՝ էամբողջ աշխարհում 10 երեխաներից 1-ը:

Համաձայն զեկույցի՝ տղաներն ավելի հաճախ են աշխատում, քան աղջիկները բոլոր տարիքային խմբերում:

«Շատ երեխաներ աշխատում են, քանի որ այլընտրանք չունեն: Նրանք ստիպված են օգնել իրենց ընտանիքներին, որպեսզի ապրեն, եւ մանկական աշխատանքի աճը պանդեմիայի անխուսափելի հետեւանք է»,-ասում է  Human Rights Watch երեխաների իրավունքների պաշտպանության գծով տնօրեն Ջո Բեքերը: