Արմավիրի մարզի Արտաշարի միջնակարգ դպրոցի 2 դասասենյակ անվանակոչվել է Արցախյան  44–օրյա  պատերազմում զոհված  երկու շրջանավարտների՝ Մելիք Խաչատրյանի և Գառնիկ Ֆելիքսի Հակոբյանի անուններով։

Դպրոցում  «Նախնական զինվորական պատրաստության» եւ Հայոց պատմության  դասասենյակների բացման արարողությունը սկսվել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու քահանա Տեր Տաթևի օրհնությամբ։

Ներկա էին զոհված տղաների ծնողները, հարազատները, աշակերտական և ուսուցչական կազմը, համայնքի բնակիչները, համայնքապետ Մ. Օհանյանը։ Աշակերտները ներկայացրել են դրվագներ պատերազմյան թոհուբոհից, խոսել են հերոսների անունից։