Ադամանդի մշակման ծավալներն այս տարի կրճատվել են մինչեւ նախկին ցուցանիշների 7-10 տոկոսի չափով։ Այս մասին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 11-ին, նախընտրական քարոզչության ընթացքում ասաց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ սա արդարացի չէ, քանի որ մարդիկ ստիպված են թողնել հայրենի քաղաքը եւ աշխատանք փնտրել այլ վայրերում։ «Առաջ քաղաքում այս ոլորտում աշխատում էր 4 հազար մարդ»,- հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանը;

Երկրորդ նախագահն ավելացրեց, որ իր գլխավորած քաղաքական ուժը իշխանության է գնում տնտեսական խնդիրները լուծելու համար։ «Պակաս կարեւոր չէ նաեւ անվտանգության ոլորտի խնդիրների լուծումը»,- ընդգծեց նա։

Նշենք, որ Նոր Հաճնը համարվում է Հայաստանում ադամանդի մշակման կենտրոնը։