Մենք Տավուշի մարզում, այսպես ասած, ընտանեկան խոսակցություն ունենք: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին, թե ինչ է եղել: Առանց էմոցիաների, ընտանեկան խոսակցության կարգավիճակով ես այսօր այս խոսակցությունն ունենալու եմ, բայց ավելի ուշ»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ինչպես ՆԻկոլ Փաշինյանը, այնպես էլ Օնիկ Գասպարյանը ծնունդով Տավուշի մարզից են: Փաշինյանը արմատներով Ենոքավանից է, իսկ Օնիկ Գասպարյանը՝ Աջաչրից: