Մենք պետք է վերադարձնենք ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը, եւ բանակցային գործընթացի միջոցով վերականգնենք ամեն ինչ նախկին ԼՂԻՄ շրջանակում: 

Այս մասին Չարենցավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե խաղաղ կարգավորում ենք ցանկանում, ապա պետք է հակառակորդին հույս տանք, որ ինչ-որ չափով կլուծենք իր հարցերը: Իսկ եթե ուզում ենք, որ պատերազմ սկսվի, ապա պետք է ասել՝ «Հայաստանը Ղարաբաղ է, եւ վերջ»: Դա այն է, ինչ արեց մեր իշխանությունը: Բացի այդ, նրանք ազգերի ինքնորոշման հարցը տարան տարածքային ամբողջականության հարցի հարթություն: Դա նշանակում է, որ դու Ադրբեջանին լեգիտիմ իրավունք ես տալիս՝ լուծելու հարցը ուժային ճանապարհով»,-նշեց Քոչարյանը: