Գերմանիայի Բունդեսթագը ուրբաթ երեք ամսով երկարացրել է «ազգային մասշտաբի համաճարակաբանական իրավիճակը»՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ, հայտնել է Բունդեսթագի մամուլի ծառայությունը:

Ուրբաթ այս որոշման շուրջ բանավեճեր են տեղի ունեցել. մի շարք քաղաքական գործիչներ, առաջին հերթին՝ Ազատ դեմոկրատական ​​կուսակցություն խմբակցությունը, պահանջել են չեղարկել համաճարակաբանական իրավիճակը, սակայն պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է իշխող կոալիցիայի՝ Քրիստոնյա-դեմոկրատական​​, Քրիստոնյա-սոցիալական եւ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունների միության բանաձեւը, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն:

Ազգային մասշտաբով համաճարակաբանական իրավիճակի ռեժիմը ներդրվել է անցյալ տարվա մարտի 28-ին: Այն թույլ է տալիս կառավարությանը եւ տարածաշրջանային իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Ներկայումս Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը նվազագույն մակարդակի վրա են համաճարակի երրորդ ալիքից հետո, որը սկսվել էր այս տարվա մարտին: Այսպիսով, վերջին օրերին հանրապետությունում հայտնաբերվել է COVID-19-ի 2400 նոր դեպք: Բնակչության գրեթե 25 տոկոսն ամբողջությամբ պատվաստված է, իսկ գրեթե կեսին արվել է առնվազն մեկ պատվաստում: