Ասում են` կորոնավիրուսը եւ նիկոլավիրուսը շատ նման են իրար, երկուսն էլ մահեր են բերում, երկուսն էլ տնտեսություն են քայքայում: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Բայց շատ կարեւոր մի բան կա, եթե նայենք ռեյտինգները, թե΄ նիկոլավիրուսը, թե΄ կորոնավիրուսը սկսել են նվազել: Ես համոզված եմ, որ մենք միասին հաղթահարելու ենք այդ երկու բացիլներին եւ կարողանալու ենք իրապես ձեւավորենք այնպիսի իշխանություն, որը գիտի, թե ինչ է պետությունը, գիտի` ժողովրդի դարդուցավը եւ իրապես ինչպես պետք է մեր երկիրը հանի էս ծանր իրավիճակից, որտեղ հայտնվել ենք մենք բոլորս իրար հետ: Ուստի ես ձեզ բոլորին խնդրում եմ, որ հունիսի 20-ին գնաք ընտրատեղամասեր եւ բոլորին համոզեք, որ ընտրելով «Պատիվ ունեմ» դաշինքին, դուք ընտրելու եք այնպիսի ուժի, որ երկիրը կարող է հանել այս վիճակից»,-ասաց նա: