Չինական «Չժուժուն» մարսագնացը Երկիր է ուղարկել Կարմիր մոլորակի մակերեսից մի շարք լուսանկարներ, այդ թվում՝ իր իսկ պատկերը, գրում է BBC-ն:

Վեցանիվ ռոբոտը, որը կրակի դիցաբանական աստծո անունով է կոչվել եւ մայիսի 14-ին իջել է Մարսի Ուտոպիայի հարթավայրում, գետնին անլար տեսախցիկ է տեղադրել, հեռացել է 10 մետր դեպի հարավ եւ լուսանկարել:

«Չժուժուն»-ի աջ կողմում արգելակային հրթիռներով հարթակ է, որի վրա «Չժուժունը» փափուկ վայրէջք է կատարել:

Ե՛ւ «Չժուժուն»-ի, ե՛ւ հարթակի վրա հստակ երեւում են ՉԺՀ դրոշները: