Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Գուիչժոու նահանգում քիմիական նյութի արտահոսքի պատճառով ութ մարդ է մահացել, եւս երեքը վիրավորվել են, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն:

Շաբաթ տեղեկություն է ստացվել, որ մարդիկ են ուշաթափվել Գույան քաղաքի տնտեսական եւ տեխնիկական զարգացման գոտում մեթիլֆորմիատ բեռնաթափելիս:

Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ քիմիական նյութը արտահոսել է այն ժամանակ, երբ Sanqiang Xingxing քիմիական հաստատության տարածքում Հուբեյ նահանգի համարանիշներով մեքենայից մեթիլֆորմիատ է բեռնաթափվել:  

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են եւ բժշկական օգնություն են ստանում: Շաբաթ առավոտյան փորձագետները շրջակա միջավայրի մոնիտորինգ են անցկացրել արտակարգ դեպքի վայրում, ինչը ցույց է տվել, որ օդի որակը նորմալ է:

Միջադեպի պատճառները դեռեւս պարզված չեն, քննությունը շարունակվում է: