Ճապոնիայի բնակչին կասկածում են տիեզերական արդյունաբերության ոլորտում ԱՄՆ վերջին նախագծումների վերաբերյալ Ռուսաստանին գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ, հայտնել է Lenta-ն:

Հրապարակման համաձայն՝ հետազոտական ​​ընկերության նախկին ղեկավար, 70-ամյա Կաձուո Միյասական 30 տարի շարունակ լրտեսել է Ռուսաստանի օգտին: Նա կարող էր ռուսական կողմին փոխանցել տեխնիկական գրականություն, որը պարունակում է տեղեկատվություն փորձնական անօդաչու X-37B ինքնաթիռի մասին, որը Պենտագոնի պատվերով նախագծվում է «Բոինգ» կորպորացիայի կողմից:

Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Ավելի վաղ Կանագավա նահանգի իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Միյասակիի տանը: Տղամարդը երկար ժամանակ ղեկավարել է տեխնիկական գրականության հետազոտությամբ զբաղվող ​​ընկերությունը: Հետաքննությունից պարզ է դառնում, որ նա կարող էր մուտք գործել տվյալների շտեմարաններ, այնուհետեւ երկրի ռազմական տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը փոխանցել Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչության աշխատակցին: Նրան, իբր, հասանելի էր անօդաչուների եւ ռազմական հետախուզության վերաբերյալ տեխնիկական գրականությանը:

ՌԴ դեսպանությունից հայտնել են, որ պարզում են տեղեկատվության իսկությունը: