Պարզվել է հունիսի 8-ին Երևանի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզվել է, որ Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Գարիկ Սարգսյանը, իսկ BMW-ն վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արտակ Գրիգորյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Mercedes-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Անի Գևորգյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմանններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել էին Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով «Ֆաբիո» խանութ-սրահի բազալտե սանդուղքներին: