Մեզ այսօր ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները. ՈՉ, այդ արժեքները վարկաբեկում են կոտռումպացված հոգեւորականները: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Սեւան քաղաքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ ու երիտասարդ հոգեւորականներ, բայց այսօր մենք տեսնում ենք, խայտառակությունը հասել է այնտեղ, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդը (Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան -խմբ) հայրապետական փոխանորդը... ձայնագրություն է հրապարակվում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին եւ Հայ առաքելական եկեղեցու էությանը:Ո՞վ է ավելի շատ վարկաբեկում՝ կոռուպցիա՞ն, կոռուցիայի մեջ ներգրավված հոգեւորականնե՞րը, թե այն մարդիկ, որոնք քննադատությամբ ուզում են մեր եկեղեցին լինի մեր հոգիների, մեր մտքերի ու սրտերի առաջնորդը: Բայց ես այդ հոգեւորականների քստմնելի հայտարարություններին չեմ պատասխանել, հիմա էլ չեմ պատասխանելու»,-ընդգծեց Փաշինյանը: